National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
17.05.2019
Քննարկվել է 2018թ. խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության զեկույցը
1 / 3

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մայիսի 17-ին հանդիպել է Եվրոպայում Անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ընտրական հարցերի վարչության ղեկավար Ալեքսանդր Շլիկի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրական հարցերով խորհրդատու Ալեքսեյ Գրոմովի հետ:

Քննարկվել է 2018թ. դեկտեմբերի 9-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության զեկույցը, որում նշված է, որ ընտրական օրենսգրքում եւ համապատասխան օրենսդրության մեջ կատարված փոփոխություններով խստացվել են վարչական ռեսուրսների չարաշահմանը միտված կանխարգելման միջոցները, վերացվել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ կիրառվող սահմանափակումները, ընտրախախտումների համար սահմանվել են առավել խիստ պատժամիջոցներ ու տույժեր:

Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է ընտրական գործընթացների վերաբերյալ պատշաճ գնահատման անհրաժեշտությունը: Նա նշել է, որ 2018 թվականի հոկտեմբերի 17-ին Կառավարության կողմից ներկայացվել էր օրենսդրական նախագիծ, որի նպատակն էր փոխել ընտրական համակարգը՝ անցում կատարելով համամասնական ընտրակարգի եւ ներմուծել մի շարք այլ փոփոխություններ: Սակայն նախագիծը չի ստացել պահանջվող ձայների երեք հինգերորդը:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ ԱԺ-ն համագործակցում է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հետ.  հունիս ամսից նախատեսվում են քննարկումներ ընտրական բարեփոխումների վերաբերյալ:

Կողմերը հույս են հայտնել, որ բարեփոխումները կնպաստեն ապագայում հավուր պատշաճի ընտրություններ անցկացնելուն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am